IndiGo ավիաընկերության երկու ուղևորներ փրկել են սրտի արատով վեց ամսական երեխայի կյանքը, ով թռիչքի ժամանակ սկսել է շնչահեղձ լինել։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Հնդկական փոխադրողի ինքնաթիռը Ռանչիից Դելի թռչելիս է եղել։ Թռիչքից 20 րոպե անց անձնակազմը արտակարգ հայտարարություն է արել, որ ինքնաթիռում երեխան վատացել է:
Ուղևորների թվում եղել են որակավորում ունեցող երկու բժիշկներ։ Նրանցից մեկը՝ պետական ծառայող Նիտին Մադան Կուլկարնին, սկսել է երեխային արհեստական շնչառություն անել։ Նրան օգնել է Ռանչիի հիվանդանոցի բժիշկ Մոզամիլ Ֆերոզը։
