Անհրաժեշտ բաղադրիչներ. կարագ՝ 200 գ , ձու՝ 2 հատ , շաքարավազ՝ 4ճ.գ. , կաթ՝ 100 մլ: Պատրաստման եղանակ. Հարել ձուն՝ շաքարավազի հետ միասին: Ավելացնել կաթը, խառնել: Խառնուրդը տեղափոխել կաթսայի մեջ: Տաքացնել թույլ կրակի կամ ջրի գոլորշու վրա՝ անդադար խառնելով մինչ խտանալը: Չեփել, չեռացնել:
Թողնել, որ սառի: Փափկած կարագը առանձին հարել՝ մինչ սպիտակ փքուն զանգված ստանալը: Շարունակելով հարել ավելացնել ձվա-կաթնային խառնուրդին: Պիտի ստացվի օդային համասեռ կրեմ: Կարող եք միանգամից օգտագործել կամ պահել սառնարանում փակ տարայով՝ 3-4 օր:
