Պшղեստինի հետ պшտերшզմի ֆոնին էլ Իսրшյելը շարունակում է զե նք մատակարարել шդրբեջшնին. Լինդի Սնել

Կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին Իսրայելից զենքով հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել Ադրբեջան։

Նա կարծում է՝ այդ զենքերը նախատեսված են Հայաստանի վրա հարձակվելու համար։

«Միևնույն ժամանակ, ամերիկացի հարկատուները զենք են ուղարկում Իսրայել՝ Գազայի վրա հարձակվելու համար։ Չնայած իր տարածքում պատերազմին՝ Իսրայելը կատարում է իր պայմանագրային պարտավորությունները»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում