Կրկնում եմ Իսրшյելին իմ կոչը՝ անհապաղ դադարեցրե՛ք Ցեղшսպանությանը հավասարազոր գործողությունները

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը թվիթերում(X) դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով նպաստել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը․

«Կոչ եմ անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին աջակցել Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի շուտափույթ հաստատմանն ուղղված նախաձեռնություններին», — գրել է Էրդողանը:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը կրկին կոչ է արել Իսրայելի կառավարությանը չհարվածել խաղաղ բնակիչներին․

«Ես կրկնում եմ Իսրայելի վարչակազմին ուղղված կոչը՝ չընդլայնե՛ք քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մասշտաբները և անհապաղ դադարեցրե՛ք Ցեղասպանությանը հավասարազոր գործողությունները», — գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում