Չեխիայի պաշտպանության նախարարը ՄԱԿ-ից երկրի դուրս գալու կոչ է արել

Չեխիայի պաշտպանության նախարարը կոչ է արել երկրին դուրս գալ ՄԱԿ-ից բանաձևի պատճառով, որով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադար հաստատելու կոչ է արվում  և չի դատապարտվում հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունը, հայտնում է BILD-ը։

Այս մասին Չեխիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յանա Չերնոխովան գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

«Ուղիղ երեք շաբաթ առաջ ՀԱՄԱՍ-ը սպանեց ավելի քան 1400 իսրայելցու, այսինքն՝ երկրի մեկ բնակչի հաշվով ավելի շատ զոհ, քան սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում  «Ալ-Քաիդա» իսլամիստական ​​կազմակերպության զինյալները սպանեցին։ Եվ միայն 14 երկիր, այդ թվում՝ մերը, պարզ և հստակ արտահայտվեցին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից իրականացված այս աննախադեպ ահաբեկչության դեմ»,- գրել է նա։

«Ես ամաչում եմ ՄԱԿ-ի փոխարեն։ Իմ կարծիքով, Չեխիան տեղ չունի մի կազմակերպությունում, որն աջակցում է ահաբեկիչներին և չի հարգում ինքնապաշտպանության հիմնարար իրավունքը։ Եկեք, դուրս գանք»,- հայտարարել է նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում