Շատերն իրենց կյանքում գոնե մեկ անգամ իրենք իրենց հարց են տվել, թե ինչու են մարդատար ինքնաթիռները ներկված բաց երանգներով: Ինքնաթիռների ճնշող մեծամասնությունը հիմնականում սպիտակ է: Եվ դա դիզայներական քմահաճույք չէ:
Թռիչքների արդյունաբերության ցանկացած լուծում միշտ մտածված է ամենափոքր մանրամասնություններով: Ինքնաթիռները շատ բարձր են թռչում: Այնտեղ շատ ավելի ուժեղ է արևի ազդեցությունը։ Ինժեներները ձգտում են պահպանել կորպուսի չեզոք ջերմաստիճանը շարժիչի ճիշտ աշխատանքի և ուղևորների հարմարավետության համար:
Սպիտակ գույնն արտացոլում է ջերմությունը, ինչը թույլ է տալիս ինքնաթիռին ավելի քիչ տաքանալ: Հետևաբար, բոլոր դետալները կլինեն լավագույն պայմաններում. գրում է ADME-ն։