ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պшյթյпւն է եղել ԱՄՆ – Կանադա սահմանին. ինչ է հայտնի

Նիագարա ջրվեժով անցնող կամուրջը, որը գտնվում է ԱՄՆ-Կանադա սահմանին, փակվել է տեղի անցակետում մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, հայտնում է ABC News-ը:

«Նիագարայի ջրվեժի «Ծիածան» կամուրջը երկու ուղղություններով փակ է ԱՄՆ մեկնող մեքենայի հետ կապված միջադեպի պատճառով», — նշում է լրատվամիջոցը:

Իշխանությունները հետաքննում են միջադեպը: Ականատեսները տեսանյութ են հրապարակում սահմանային անցակետի տարածքից: Կադրերում երևում է ծուխ:

«Տեղի է ունեցել ինչ-որ պայթյուն, դեպքի վայրում են զգալի թվով իրավապահներ»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև Նիագարայի ջրվեժի կամրջի վրա մեքենայի պայթյունը:

Կիսվել սոց․ ցանցերում