ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է ԱՄՆ–Կանադա սահմանին ավտոմեքենայի պшյթյпւնի պահը

Համացանցում հրապարակվել է ԱՄՆ–Կանադա սահմանին ավտոմեքենայի պայթյունի պահը:

Ինչպես հայտնել էինք՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը դիտարկում է որպես ահաբեկչության փորձ:

Նշվում է, որ ավտոմեքենայում պայթուցիկ է եղել, ինչի հետևանքով մեքենայում գտնվող երկու մարդ զոհվել է, մեկ սահմանապահ էլ վիրավորվել։ Տարածքի բոլոր կամուրջներն այժմ փակ են, իսկ կառավարական շենքերը տարհանվել են:

Կիսվել սոց․ ցանցերում