Խնձորով կարկանդակ

Նուրբ, անուշաբույր, չափավոր խոնավ խնձորի շրջված կարկանդակ: Փորձեք!

Բաղադրիչները

• Հավի ձու՝ 2 հատ
• Շաքարավազ՝ 150 գ
• Վանիլին՝ 1 գ
• Խնձորի հյութ՝ 100 մլ
• Բուսական յուղ՝ 50 մլ
• Խնձոր՝ 3 հատ:
•Ցորենի ալյուր՝ ալյուր` 220 գ
• Խմորի փխրեցուցիչ՝ 1,5 թեյի գդալ
• Շաքարի փոշի։

Պարտարստման եղանակը

— Ձվերը հարել մինչև սպիտակելը՝ ավելացներով վանիլինը և շաքարավազը:

— Ավելացնել յուղը և հյութը, ծեծել 10 վայրկյան:

— Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը: Հարել կես րոպե: Խմորը հոսում է գդալից:

— Խնձորները պետք չէ կեղևազրկել, միայն հանել կորիզային հատվածը։ Կտրել խորանարդերի կամ քառակուսիների:

— Տարան (26 սմ) պատել կարագով և խնձորները լցնել մեջը:

— Խնձորների վրա լցնել խմորը և 40 րոպե եփել 180 աստիճան տաքության ջեռոցում: Կողմնորոշվեք չոր քարացած պատող շերտով:

— Թոնել կարկանդակը սառչի և շուռ տալ ափսեի վրա՝ խնձորները դեպի վեր: Վրան ցանել շաքրի փոշի։

Բարի վայելում։

Աղբյուր’ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում