«Վառ տոնախմբություն» աղցանը կարող է դառնալ ձեր ցանկացած տոնական սեղանի գլխավոր զարդը:
Բաղադրիչները.
-Հավի փափուկ միս` 2 կտոր,
— Բուլղարական պղպեղ՝ 1 հատ,
-Լոլիկ՝ 5 հատ,
— Պեկինյան կաղամբ՝ 1 հատ,
— Մաղադանոս (թարմ)՝ ըստ ճաշակի,
— Ձիթապտղի յուղ՝ 2 ճածի գդալ,
— Աղ՝ ըստ ճաշակի,
— Պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
1. Մանր կտրատում ենք պղպեղը և պեկինյան կաղամբը:
2. Ավելացնում ենք լոլիկը և մանտ կտրատված կանաչին:
3. Հավի փափուկ միսը խաշում ենք, կտրատում մանր կտորների, խառնում:
4. Համեմունքներն ավելացնում ենք ըստ ճաշակի, վրան լցնում ձիթապտղի յուղը: Կարելի է մատուցել:
Բարի ախորժակ:
