Բաղադրիչներ
- հավի կրծքամիս — 1 տուփ
- ձու — 3 հատ
- կարտոֆիլ — 3 հատ
- պանիր հալված — 2 տուփ
- ոլոռ կանաչ պահածոյացված — 50 գր
- եգիպտացորեն — 50 գր
- վարունգ մարինացված — 2 հատ
- նուշ — 200 գր
- կանաչի
- մայոնեզ
Քայլերի հաջորդականություն
- Եփած ձուն և կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր քերիչով, ապա ափսեի մեջ լցնում ենք մայոնեզը կոների ձևով՝ վրան դնելով հավի կտրատած կրծքամիսը:
- Ապա վրան լցնում ենք կտրատած սոխը:
- Սոխի վրա ավելացնում ենք կտրատած կարտոֆիլը, որից հետո առաջին կոնի վրա դնում ենք կանաչ սիսեռը, երկրորդի վրա՝ եգիպտացորենը, իսկ երրորդի վրա՝ մարինացված վարունգը:
- Վրան ավելացնում ենք քերած ձու:
- Պանիրն անցկացնում ենք քերիչով, ավելացնում ենք մայոնեզ և կանաչի՝ ըստ ճաշակի:
- Կոները պատում ենք ստացված մայոնեզային զանգվածով:
- Աղցանը զարդարում ենք նուշով և հազրեվարդով:
Ահա և պատրաստ է մեր համեղ ու տոնական աղցանը:
