Պшյթյուն Իրանի գործարաններից մեկում. ավելի քան 20 տուժած կա

Իրանի Ֆերդիս քաղաքում գտնվող կոսմետիկայի գործարանում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։

««Սիմին» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ԱԻՆ ծառայողները հիվանդանոց են տեղափոխել 23 քաղաքացու»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տուժածների մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։

Կիսվել սոց․ ցանցերում