Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ’ դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:
Բաղադրիչները․
• Հավի ձու՝ 4 հատ.
• Շաքարավազ՝ 200 գ
• Ցորենի ալյուր՝ 160 գ
• Վանիլային շաքարավազ՝ 2 փաթեթ
• Փխրեցուցիչ՝ 0,5 թ.գ.
• Կաթնաշոռ՝ 600 գ
• Շաքարի փոշի՝ 100 գ
• Խտացրած կաթ՝ 100 գ
• Դեղձ՝ 1 հատ
• Սպիտակ շոկոլադ՝100 գ
Պատրաստման ժամանակը’ 80 րոպե
Չափաբաժինը՝ 10։
Պատրաստման եղանակը.
Բիսկվիթը. ձուն շաքարավազի և վանիլային շաքարի հետ հարում ենք հարիչով, երեք հավելումներով խառնում ենք ալյուրը և փխրեցուցչը։
Ստացվածը լցնում ենք 22 սմ կաղապարի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե։ Թողեք սառչի, հորիզոնական կտրեք 3 մասի։
Կրեմը. կաթնաշոռը հարեք շաքարի փոշիի, խտացրած կաթի և վանիլային շաքարի հետ։
Տորթը․ Դեղձը կտրատեք խորանարդների, բիսքվիթը թրջեք օշարակով և քսեք կրեմը։
Թորթի 2 շերտի վրա շարեք դեղձի կտորները։
Ամբողջ տորթը պատեք կրեմով, վրան ցանեք սպիտակ շոկոլադը և զարդարեք։
Թողեք մի փոքր հանգստանա և վայելեք:
