Նման դդմիկն ուտում են գդալներով և խնդրում ավելացնել․ 5 րոպեում՝ 3 բաղադրիչով

Սիրու՞մ եք դդմիկ: Այդ դեպքում անպայման պետք է փորձեք այս բաղադրատոմսը։ Պատրաստվում է շատ արագ՝ ստացվում զարմանալի համեղ:

Բաղադրիչները․

• դդմիկ՝ 700 գր. (1-2 հատ),
• հալած պանիր՝ 140 գր.,
• սխտոր՝ 2 պճեղ,
• աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
• յուղ՝ տապակելու համար։

Պատրաստման եղանակը

•Դդմիկը (կարելի է վերցնել ցանկացած, պարտադիր չէ մատղաշ) կտրատել խորանարդիկներով։ Միջինից մի փոքր բարձր կրակի վրա դրած թավայի մեջ լցրեք ձեթ և դդմիկը ու փակ կափարիչով լավ եփեք այնքան մինչև ամբողջովին փափուկի:

• Կրակն անջատելուց հետո ավելացրեք աղ, պղպեղ, ճզմած սխտորը։

• Դդմիկը լցրեք բլենդերի մեջ, վրան ավելացրեք խորանարդներով կտրատած հալված պանիրը։ Հարեք մինչև ստացվի սերուցքային խտություն:

• Սենդվիչների համար համեղ քսուքը պատրաստ է։

Ցանկության դեպքում, համը բազմազան դարձնելու համար, կարող եք ավելացնել սամիթ, ցանկացած այլ համեմունք: Բայց հիմնական բաղադրատոմսով էլ շատ համեղ է:

Կիսվել սոց․ ցանցերում