Գարնանային 3 աղցան, որոնք ցանկանում եք պատրաստել ամեն օր

Գարնանը վերջապես հայտնվում են առաջին բանջարեղենն ու խոտաբույսերը, և դուք ցանկանում եք ինչ-որ թարմ, թեթև և բուրավետ ուտեստ համտեսել: Բայց երբեմն գաղափարները սպառվում են դեռ չսկսած:

Այդ իսկ պատճառով պատրաստել ենք գարնանային աղցանների 3 բաղադրատոմս։ Մի սահմանափակվեք միայն վարունգով և լոլիկով:

Գարնանային աղցան եգիպտացորենով

Իհարկե, պահածոյացված եգիպտացորենը չի կարելի անվանել սեզոնային գարնանային մթերք, սակայն այն շատ օգտակար է աղցանի մեջ։

Անհրաժեշտ են․ 1 գլուխ երիտասարդ կաղամբ, 2 վարունգ, 1 փունջ սամիթ, 1 բանկա եգիպտացորեն, 3 ձու, թթվասեր։

Պատրաստման եղանակը. Եռացրեք ձվերը մինչև եփվեն և կտրատեք փոքր խորանարդիկների։ Վարունգը նույն կերպ կտրատեք, մանր կտրատեք նաև կաղամբը և սամիթը։ Ավելացրեք եգիպտացորենը, այնուհետև խառնեք թթվասերի հետ։

Աղցան հավով, կաղամբով և լոլիկով

Բուսական թեթև աղցանների համար ավելի լավ է օգտագործել խաշած հավը՝ այն ավելի առողջարար է և թեթև։

Անհրաժեշտ են․ 200 գ երիտասարդ կաղամբ, 1 հավի ֆիլե, 1 խնձոր, 1 պղպեղ, 2 լոլիկ, 1 բանկա եգիպտացորեն, 0,5 փունջ կանաչ սոխ, թթվասեր, համեմունքներ։

Պատրաստման եղանակը. Եռացրեք հավի կիսը մինչև փափկի և մանր կտրատեք։ Կլպեք և կտրատեք խնձորը։ Մանրացրեք կանաչ սոխը, մանր կտրատեք բանջարեղենը և կաղամբը։ Խառնեք աղցանը և հավելեք թթվասերն ու համեմունքները։

Կաղամբով և նեխուրով աղցան

Խորհուրդ ենք տալիս մատուցելուց առաջ աղցանի մեջ ավելացնել տարեկանի հացից տանը պատրաստված մի քանի պաքսիմատ։

Անհրաժեշտ են․ 300 գ կաղամբ, 2 վարունգ, նեխուրի 3 ցողուն, ձիթապտղի յուղ, սխտոր, կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը. Կաղամբը մանր կտրատեք և ձեռքերով մի փոքր տրորեք։ Նեխուրն ու վարունգը մանր կտրատեք, աղցանին հավելեք ձիթապտղի յուղը, սխտորը և կիտրոնի հյութը։

Կիսվել սոց․ ցանցերում