Հրաշալի տորթ միկրոալիքային վառարանում 3 րոպեում. Արագ և համեղ

Այս հրաշալի տորթը պատրաստելու համար Ձեզ հարկավոր է․ Բաղադրությունը․ ալյուր — 4 ճ.գ. ձու — 1 հատ շաքարավազ — 4 ճ.գ. կակաո — 2 ճ.գ. կաթ — 3 ճ.գ. բուսական յուղ — 3 ճ.գ. սոդա — 0,5 թ․գ․       Բոլոր մթերքները խառնել, տեղափոխել միկրոալիքային վառարանում՝ չհրկիզվող տարայի մեջ և թխել միկրոալիքային վառարանում 900 հզորությամբ 3 րոպե։ Համեղ և վառ կիտրոնի կրեմը անպայման կթարմացնի ցանկացած աղանդեր․ Այն հարմար է ոչ միայն կիտրոնով կեքսների, այլ ցանկացած աղանդերի համար Չորս կիտրոնի կեղևը կտրատել, հյութը քամվել (մոտ 100 մլ): Այնուհետև շաքարավազը (մոտ 150 գրամ) և բարակ կտրատված կեղևերը մանրացնում ենք միասին, մինչև փոշի դառնա:     Այնուհետև ավելացրեք փափուկ կարագ (ութ ճաշի գդալ), հինգ դեղնուց, կիտրոնի հյութ և մի պտղունց աղ։ Շատ լավ խառնեք զանգվածը։ Զանգվածը լցնում են ապակե տարաների մեջ, որոնք տեղադրվում են ջրային բաղնիքի կաթսայի մեջ։ Խառնելով, տաքացրեք 10-15 րոպե, մինչև կրեմը թանձրանա։ Քամել և փակ տարայի մեջ պահել սառնարանում։  Նման կրեմ կարելի է պատրաստել գրեթե բոլոր ցիտրուսային մրգերից, օրինակ՝ գրեյպֆրուտից կամ լայմից։ Համեղ կրեմ կստացվի նաև արքայախնձորով։

Կիսվել սոց․ ցանցերում