Ես աջակցում եմ ԼՂ 120.000 բնակիչներին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքին։ Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել է՝ «Այլևս երբեք»:
Մենք պետք է անենք ավելին, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-ասել է նա։
