Հայ բռնցքամшրտիկներն այսօրվանից սկսում են պшյքшրը վարկանշային մրցաշարում

Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի առաջին վարկանշային մրցաշարը, որին մասնակցում է 113 երկրի մոտ 600 մարզիկ:

Հայաստանի հավաքականի կազմում այսօր պայքարի մեջ է մտնելու 3 բռնցքամարտիկ: Արթուր Բազեյանը (57 կգ) հանդիպելու է շվեյցարացի Սեյֆեդին Լետայիֆի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանի (80 կգ) մրցակիցը լինելու է Կեւեն Բեասեջոուրը (Կանադա), իսկ Տաթեւիկ Խաչատրյանինը (54 կգ)՝ Դենիսե Բռավոն (Չիլի):

Բռնցքամարտիկները 13 քաշային կարգերում մրցելու են Օլիմպիական խաղերի 49 ուղեգրերի համար: Բռնցքամարտի մրցաշարը Փարիզի խաղերում կայանալու է հուլիսի 27-ից օգոստոսի 10-ը: Խաղերում ընդհանուր առմամբ ելույթ է ունենալու 248 մասնակից, կանանց ու տղամարդկանց քանակը հավասար է լինելու: Հայաստանը դեռ ուղեգիր չունի:

Կիսվել սոց․ ցանցերում