Իրանում պшյթյուն է որոտացել Թեհրանի գլխավոր շուկայի մոտակայքում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում մարտի 10-ին պայթյուն է որոտացել պայթուցիկների արտադրամասում։ Առնվազն մեկ մարդ զոհվել է, երկու հրշեջ՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ISNA-ի Telegram-ալիքը, փոխանցում է Korrespondent-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաքի գլխավոր շուկայի մոտ՝ պայթուցիկ նյութերի արտադրամասում։ Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ պայթյունն ու հրդեհը մասամբ փլուզել են հին երկհարկանի բնակելի շենքը և վնասել հարևան շենքը։ Պատահարի հավանական պատճառը մեծ քանակությամբ ինքնաշեն հրավառության նյութերի պայթյունն է։ Նշվում է մեկ զոհի մասին, ևս 11-ը վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է, հայտնել է Թեհրանի շտապ բժշկական օգնության ղեկավար Մոհամմադ Էսմայիլը։ Հիշեցնենք, որ մարտի 7-ին Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի նավթավերամշակման գործարանում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։

Կիսվել սոց․ ցանցերում