Պրիգոժինի հարազատները ցանկացել են, որ հուղшրկшվորությունը տեղի ունենա միայն մտերիմների ներկայությամբ

Հարազատների ցանկությամբ՝ Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն նրանց և նրա ամենամտերիմ ընկերների ներկայությամբ: РИА Новости-ին հայտնել է Պրիգոժինի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։

«Ըստ հարազատների ցանկության՝ Պրիգոժինի հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն նրանց և նրա ամենամտերիմ ընկերների ներկայությամբ»,- ասել է նա։

Պրիգոժինի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են այցելել Պորոխովսկոյե գերեզմանատուն», որը Սանկտ Պետերբուրգում է։

Կիսվել սոց․ ցանցերում