«Լունա-25»–ը բախվել է Լուսնին ու կործանվել

«Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանն այլևս գոյություն չունի Լուսնի մակերեսին բախվելու հետևանքով, կիրակի հայտնել է  «Ռոսկոսմոսը»։

Ինչպես հայտարարել են պետկորպորացիայում, «տիեզերանավի կորստի պատճառները պարզելու հարցերով կզբաղվի հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը»։

 

«Լունա-25» կայանի հետ կապն ընդհատվել էր նախօրեին, նշում է «Ռոսկոսմոսը»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ գրեթե 50 տարի անց «Լունա-25» կայանը «Վոստոչնի» տիեզերակայանից մեկնարկ է վերցրել դեպի Երկրի բնական արբանյակ՝ Լուսին:

Կիսվել սոց․ ցանցերում