Մոսկվայում տեղատարափի ժամանակ ստորգետնյա կոյուղատարում երկու մարդ է մшհшցել

ՌԴ Մոսկվայում տեղացած տեղատարափ անձրևները ողբերգության պատճառ են դարձել. ստորգետնյա կոյուղատարում (կոլեկտոր) մարդիկ են զոհվել։

Երեկ տեղի ունեցած անձրևի ժամանակ առնվազն երկու մարդ է մահացել կոյուղատարում։ Նախնական տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել, երբ անձրևի ժամանակ կոյուղատարում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, և մարդիկ փախչելու քիչ հնարավորություն են ունեցել։

Նշվում է, որ խմբում եղել է մինչև ութ մարդ, այդ թվում ՝ մի քանի դեռահասներ։ Երբ անձրևը սկսվել է, դադարել է նրանց հետ կապը: Այժմ հայտնաբերվել է աղջկա և տղամարդու դիերը, որոնք անհետացել են անձրևից հետո ստորգետնյա կոյուղիներում:

Կիսվել սոց․ ցանցերում