Հայտնի է, թե ինչի պատճառով է վթարի ենթարկվել «Լունա-25» արբանյակը

«Լունա-25» արբանյակի վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ շարժիչը ժամանակին չի անջատվել և 84-ի փոխարեն աշխատել է 127 վայրկյան, ասել է Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը։

 

«Արտակարգ իրավիճակների հանձնաժողովն արդեն ստեղծվել է և սկսել է աշխատանքը, դրա արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ առաքելությունները պլանավորելիս»,- հավելել է նա։

 

«Լուսնային ծրագրերի 50 տարով ընդհատման պատճառով պետք է ամեն ինչ նորից յուրացվի, ասել է Ռոսկոսմոսի ղեկավար Բորիսովը։ Չնայած վթարին, Ռուսաստանը անգնահատելի փորձ է ձեռք բերել դեպի Լուսին թռչելու և նրա ուղեծիր մտնելու հարցում»,- ասել է նա։ Բորիսովի խոսքով՝ Ռուսաստանին անպայման պետք է մասնակցել լուսնային մրցավազքին։

Կիսվել սոց․ ցանցերում