Ամուսնալուծության մասին լուրերից հետո Բրիթնի Սփիրսը զվարճացել է չորս տղամարդկանց հետ (տեսանյութ)

Ամուսնալուծության մասին լուրերից հետո 41-ամյա ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երեկույթ է կազմակերպել առանձնատանը չորս տղամարդկանց ընկերակցությամբ, գրում է Daily Mirror-ը։ Կատարողուհին Instagram-ի իր բլոգում տեսանյութ է հրապարակել մի երիտասարդի հետ, ով լիզում է նրա ոտքերը։ Բացի այդ, նա համացանցում տեղադրել է տեսանյութ իր անկողնուց, որտեղ նա հայտնվել է մերկ: Սփիրսը հայտարարել է, որ մինչ առավոտ զվարճացել է երիտասարդների շրջապատում։

«Ի՞նչ է անում ինձ նման վատ աղջիկը: Ես հագա իմ կանաչ զգեստը և հայտնվեցի ընկերներիս մոտ։ Ես հրավիրեցի իմ սիրելի տղաներին և ամբողջ գիշեր զվարճացա նրանց հետ», – ասել է երգչուհին:

Սփիրսը նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ կիսամերկ տղամարդիկ իրենց ձեռքերի վրա պահել են նրան լողավազանի մոտ: Ընդ որում, Սփիրսը պատմել է, որ այդ երեկո պապարացիները հետևել են իր մեքենային։

Մեկ այլ հոլովակում նա կիսամերկ կեցվածք է ընդունել անկողնում։

Բրիթնին սովորաբար թույլ է տալիս իր երկրպագուներին մեկնաբանել իր տեսանյութերը, սակայն այս անգամ նա անջատել է այս հնարավորությունը, ինչը նշանակում է, որ աստղին չի հետաքրքրում նրանց կարծիքը։ Երգչուհին ջնջել է նաև իր հոլովակի նախորդ մեկնաբանությունները, որտեղ նա պարում է ձողի վրա՝ բիկինիով։

Ավելի վաղ Բրիթնի Սփիրսը ամուսնու՝ Սեմ Ասգարիի՝ ամուսնալուծության հայցից հետո խախտել է լռությունն՝ ասելով, որ «այլևս չի կարող տանել այս ցավը»:

 

Կիսվել սոց․ ցանցերում