ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ընտրություններին միջամտելու գործով իր համար 200 հազար դոլար գրավ սահմանելու դատախազի որոշումը։
Թրամփը նշել է, որ նա վախենում էր իր հնարավոր փախուստից Ռուսաստան:
«Կարծում եմ, որ նա մտածում էր, որ վտանգ կա, թե ես կթռչեմ հեռու-հեռու, հնարավոր է Ռուսաստան․ Վլադիմիրի հետ ոսկե գմբեթավոր «տրյուֆել» կկիսեմ, և ոչ ոք ինձ չի տեսնի ու լսի»,- կատակել է Թրամփը՝ չնշելով, թե որ Վլադիմիրի մասին է խոսքը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփին ազատության մեջ են թողել 200 հազար դոլար գրավի դիմաց։