Մшհшբեր էքսկուրսիա. Մոսկվայում հայտնաբերել են ստորգետնյա շրջագայության բոլոր մասնակիցների դիերը

Մոսկվայում հայտնաբերվել են ստորգետնյա ջրանցքներում շրջագայության բոլոր մասնակիցների դիերը, հաղորդում է քննչական կոմիտեի մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Քննիչները սկսել են ինքնությունը հաստատելու ընթացակարգը»,- հավելել են վարչությունից։

Նախօրեին մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ութ մարդ մասնակցել է Մոսկվայի ստորգետնյա կիրակնօրյա շրջայցին, որն ընդհատվել է հորդառատ անձրևի պատճառով։

Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 20 մարդ: Նրանցից շատերը հետագայում լքել են զբոսանքը հորդառատ անձրևի կանխատեսման պատճառով։

Մահացածների մարմինները հայտնաբերվել են կիրակի երեկոյան Մոսկվա գետում՝ Զարյադյե այգու մոտ և Բոլշոյ Ուստինսկի կամրջի մոտ, մեկ տղամարդու դի հայտնաբերվել է Պավելեցկի երկաթուղային կայարանի մոտ գտնվող կոյուղու մեջ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման դեպքով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձանց մահ։

Քննիչներն արդեն պարզել են մահաբեր էքսկուրսիայի կազմակերպման և անցկացման մեջ ներգրավված երեք անձի ինքնությունը։ Նրանց սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։ Մի քանի հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կիսվել սոց․ ցանցերում