«Մոսկվիչ» ավտոգործարանը նախատեսում է 2024 թվականին սկսել ևս երկու նոր մոդելների արտադրություն՝ Մոսկվիչ-5 և Մոսկվիչ-8։
Այս մասին նշվել է ընկերության շնորհանդեսի ժամանակ։
«Մոսկվիչ»-ը ևս մեկ նոր մոդել է նախատեսում 2026 թվականին, սակայն անունը դեռ չի հաղորդվում։
Ընթացիկ տարվա համար «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաների արտադրության պլանը կազմում է 27 հազար, 2024 թվականի համար՝ 44 հազար ավտոմեքենա։