Ամերիկյան ընկերությունը կդադարեցնի հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցի մատակարարումը ՌԴ

Ամերիկյան Merck Corporation-ի MSD դեղագործական ընկերությունը կդադարեցնի հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցի՝ Zepatier-ի մատակարարումը Ռուսաստանին։

Ըստ «Կոմերսանտի»՝ այդ մասին հաղորդել են պետական «Ռոսզդռավնադզոր» գործակալությունից։

Ըստ հաղորդագրության՝ դեղամիջոցը ռուսական շուկայում չի լինի 2024-ից հետո։

Մինչ այդ, Ուկրաինայի դեմ պատերազմից հետո ամերիկյան ընկերությունը դադարեցրել էր նաև այլ դեղամիջոցների, այդ թվում՝ կարմրուկի ու ջրծաղիկի պատվաստանյութերի վաճառքը

Կիսվել սոց․ ցանցերում