300 մլն տարեկան գտածոյի ներսում արտասավոր բան են գտել․ Այն կասկածի տակ է դնում մարդկության ծագման պատմությունը

Նոր արտեֆակտների հայտնաբերման, ինչպես նաև հների ուսումնասիրմանը զուգընթաց, շատերը հակված են ավելի կասկածանքով վերաբերվել մարդկության ընդունված պատմությանը:

Խոսքը հատկապես վերաբերում է մարդու ծագմանը և քաղաքակրթության ի հայտ գալու ժամանակին:

Ստորև կներկայացվեն երկու բացահայտումներ, որոնք իրենց արտասովորությամբ կարող են հերքել ընդհանուր ընդունված պատմությունը:

2002 թվականին Չինաստանի Լանչժոու քաղաքի մոտ անհայտ քար է հայտնաբերվել։ Գիտնականները չկարողացան պարզել դրա ծագումը, հետևաբար առաջ քաշվեց թեզ, որ դա երկնաքար է։ Հնարավոր եղավ հաստատել քարի տարիքը՝ 300 միլիոն տարի։

Սակայն ամենահետաքրքիրը կատարվեց ավելի ուշ, երբ քարի ներսում հայտնաբերվեց ժամանակակից պտուտակի նմանվող սարք։ Այն նույնպես 300 միլիոն տարեկան էր։

Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե, ըստ պատմության, մարդու նախնիները Աֆրիկայում ապրել են 3 միլիոն տարի առաջ: Բնականաբար, նրանք չէին կարողանա արտադրել այս սարքը։

Երկրորդ նմանատիպ գտածոն հայտնաբերվել է արդեն Ռուսաստանի տարածքում։ Ինչպես չինականը, այն նույնպես ուներ նույն տարիքը՝ 300 միլիոն տարի: Ներսում ևս սարք կար, որի արտաքին տեսքը հիշեցնում էր պտուտակ։ Քանի որ գիտնականները չկարողացան որոշել քարի բաղադրությունը, համարել են որ այն երկնաքար է:

Սրան կարելի է տալ կիայն 2 բացատրություն.

1-ինն այն է, որ մեզ ոչ հայտնի ժամանակներում Երկրի վրա եղել են լավ զարգացած տեխնոլոգիաներով քաղաքակրթություններ։

2-րդը՝ եթե, երկնաքար է, ապա այդ սարքերը պատկանում են այլմոլորակային քաղաքակրթություններին։

Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ: Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։

Կիսվել սոց․ ցանցերում