«Լուկօյլ»-ը մտադիր է ոչ ռեզիդենտներից գնել բաժնետոմսերի մինչև 25%-ը. Interfax

«Լուկօյլ» նավթային ընկերությունը թույլտվություն է խնդրել Ռուսաստանի իշխանություններից՝ գնելու իր կանոնադրական կապիտալի 25%-ը ոչ ռեզիդենտներից, որոնց բաժնետոմսերը ներկայումս արգելափակված են C տիպի հաշիվներում։ Գրել է  Interfax-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ընկերության մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններից։ Ընկերության բաժնետոմսերը բարձրացել են 6%-ով՝ 2022 թվականի փետրվարից ի վեր:

Գործակալության տվյալներով՝ ընկերությունը պատրաստ է օտարերկրյա բաժնետերերին զգալի դիսկոնտ (արժեթղթերի իրացման գնի զեղչումը նրա անվնական արժեքի նկատմամբ — Tert.am) տալ ընթացիկ բորսայական գնի նկատմամբ, բաժնետոմսերի համար վճարել արտասահմանյան հաշիվներից ստացված միջոցներով ու չմտնել ռուսական շուկա։ Դիսկոնտը պետք է լինի առնվազն 50%:

Ներկայումս ընկերության կապիտալը կազմում է 692 մլն 865 հազար 762 բաժնետոմս, գործարքին կարող է մասնակցել 173 մլն բաժնետոմս։

«Անբարյացակամ երկրների» ռեզիդենտների կողմից ՌԴ-ից միջոցների և ակտիվների դուրսբերումը կանխելու նպատակով Ռուսաստանի Բանկը ներկայացրել է հատուկ C տիպի հաշիվներ: Հաշվի միջոցով ռուբլով արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ են կատարվում։

Օգոստոսի սկզբին Магнит-ն ավարտել էր ոչ ռեզիդենտ բաժնետերերից սեփական բաժնետոմսերի հետգնման միջանկյալ փուլը՝ 37․4 միլիարդ ռուբլու (մոտ 396 միլիոն 817 հազար դոլար) չափով, որը կազմում է ընկերության չմարված բաժնետոմսերի 16,6%-ը։ Ընկերությունը սահմանել է ոչ ռեզիդենտների բաժնետոմսերի հետգնման սահմանափակում 29.8% մակարդակում:

Կիսվել սոց․ ցանցերում