Չեխիայի արտաքին գործերի նախարարը երեկ Հայաստանի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։
Այդ մասին Յան Լիպավսկին գրել է «X»-ի (նախկին «Թվիթեր») իր միկրբլոգում՝ նշելով.
«Անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»:
