Ռուսական Մի-8 ռшզմшկան ուղղաթիռը վայրէջք է կատարել Ուկրաինայի ԶՈՒ ռшզմшբшզաներից մեկո՞ւմ․ ԶԼՄ

Ռուսական Մի-8 ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաբազաներից մեկում: Այս մասին հայտնել է լրագրող Յուրի Բուտուսովը, փոխանցում է Unian-ը, սակայն պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։

 

Լրագրողը հղում է անում Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության իր աղբյուրներին և նշում որ նրանք հաստատում են տեղեկությունն այն մասին, որ ռուսական Մի-8 մարտական ուղղաթիռը որոշ ժամանակ առաջ թռել է Ուկրաինայի ԶՈւ ավիաբազաներից մեկը:

 

Նշվում է, որ ուղղաթիռն ամբողջական է, և այն կարող են օգտագործել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար ՝ մանրամասն զննումից և սարքավորումների ուսումնասիրությունից հետո: 

 

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հաստատել է, որ նման բան իրականում եղել է, սակայն խուսափել է մանրամասներից՝ նշելով, որ պետք է սպասել մինչև պաշտոնական հաղորդագրություն կլինի։

 

Հավելենք, որ լուրը պաշտոնական չէ, սակայն նշվում է, որ եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա սա կլինի Ռուսաստանի Դաշնության նման տեխնիկայի առաջին գիտակցված հանձնումը:

 

Նշենք նաև, որ «Украинская правда»-ն հրապարակել է լուսանկար։

Կիսվել սոց․ ցանցերում